ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը խնդրել են լքել Թուրքիան Իսրայելի վրա հարձակումից հետո

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեհին, որը հոկտեմբերի 7-ին Ստամբուլում էր, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, «սիրով խնդրել են հեռանալ Թուրքիայից»՝ Իսրայելի հետ նոր առճակատումից խուսափելու ակնհայտ մտադրությամբ, գրում է Turkish Minute-ը։

Երկու տարբեր աղբյուրներ Al Monitor-ին հայտնել են, որ Հանիյեհը քաղաքավարի կերպով հեռացվել է Թուրքիայից այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որոնցում երևում է, որ նա և ՀԱՄԱՍ-ի մյուս անդամները խոնարհվում են «երախտագիտության աղոթքով»՝ հեռուստատեսությամբ ներխուժման մասին լուրերը դիտելիս:

Աղբյուրներն ասել են, որ Անկարան քաղաքավարի կերպով խնդրել է Հանիյեհին և նրա շրջապատին լքել Թուրքիան՝ չցանկանալով տպավորություն ստեղծել, թե դեռևս պաշտպանում է ՀԱՄԱՍ-ին խմբավորման կողմից Իսրայելի խաղաղ բնակիչների սպանությունից հետո:

Middle East Eye-ը ևս, իր աղբյուրներին հղում անելով, գրում է, որ Թուրքիան խնդրել է ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությանը լքել երկիրը նույն օրը, երբ հարյուրավոր պաղեստինցի գրոհայիններ հարձակվել էին Իսրայելի վրա։ Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի բոլոր բարձրաստիճան ղեկավարներն արդեն հեռացել են Թուրքիայից։

Ստամբուլում պաղեստինյան մի աղբյուր էլ, որը տեղյակ է ՀԱՄԱՍ-ի և նրա ներքին գործերի մասին, MEE-ին ասել է. «Խեղաթյուրում կա, ճիշտ է, ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների մեծ մասը գնացել է Կատար, բայց նրանց չեն վտարել Թուրքիայից, նրանց հեռանալու նպատակը եղել է մասնակցել պատանդների Կատարի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններին»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղորդակցության տնօրինությունը հերքել է այս հայտարարությունները։
Ապատեղեկատվության կենտրոնը X-ում գրել է, որ այն պնդումը, թե «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին անհապաղ հեռանալ Թուրքիայից, լիովին սուտ է»։

ՀԱՄԱՍ-իսրայելական հակամարտությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թուրքիան նոր էր կարգավորում իր հարաբերություններն Իսրայելի հետ տարիներ տևած լարվածությունից հետո, երբ երկու կողմերն անցած տարի հայտարարեցին հարաբերությունների ամբողջական վերականգնման և դեսպանների փոխադարձ վերադարձի մասին:

Թուրքիան, որն աջակցում է պաղեստինյան պայքարին, չի ճանաչում ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, և հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն ու զինյալներն ապահով ապաստանել են Թուրքիայում:

Չճշտված պնդումներ կան, որ Հանիյեհը և իր որդին նույնիսկ թուրքական անձնագրեր ունեն։ Այս տարվա հուլիսին Էրդողանն Անկարայում իր գրասենյակում դռնփակ հանդիպում է անցկացրել Հանիյեհի հետ՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ միասին։

Էմմա Չոբանյան