Արագ արձագանքման բժշկական թիմ կստեղծվի․ նախագիծ

Լուրեր

15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Բոլորը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հենքի վրա բժշկական կենտրոնի բուժաշխատողների և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների ներգրավմամբ ստեղծվում է Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ (այսուհետ՝ ՀԱԱԲԹ)։ Առողջապահության նախարարությունը այս առնչությամբ նախագիծ է մշակել, որը հանրային քննարկման է դրված е-draft հարթակում։

Նախագծում նշվում է, որ ՀԱԱԲԹ-ն ստեղծվում է Հայաստանի տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ և Հայաստանի տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով: Նոր կազմավորվող բժշկական թիմը ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է վարչապետի որոշմամբ` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների առումով բարձր ռիսկային երկիր է։ Երկրում արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառներից կարելի է առանձնացնել երկրաշարժերը, զինված հակամարտությունները և համաճարակային ներուժ ունեցող մի շարք վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են անմիջական հետևանք ունենալ բնակչության առողջության վրա:

«Գիտակցելով երկրի և տարածաշրջանի մակարդակով բնակչության առողջության վրա անմիջական հետևանքներ առաջացնող արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու որակյալ բժշկական ներուժի ստեղծման կարևորությունը և դերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնել է միջազգային հավաստագրում ունեցող արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու պարտավորությունը: Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը (ՀԱԱԲԹ) միջազգային մարդասիրական առաքելություններին կարող է մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միջազգային հավաստագրում (դասակարգում) ստանալուց հետո», – գրված է հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու և այն միջազգային հավաստագրման (դասակարգման) ներկայացնելու համար անհրաժեշտ ֆինանսավորումն առավելապես իրականացվելու է Եվրոպական բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կստեղծվի ՀԱԱԲԹ, կսահմանվի վերջինիս կազմը, ինչպես նաև բժշկական թիմի գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքավորումների (պարագաների) և նյութատեխնիկական միջոցների նախնական ցանկը, ինչն անհրաժեշտ պայման է ՀԱԱԲԹ-ն միջազգային հավաստագրման (դասակարգման) ներկայացնելու համար:

Անի Թամրազյան