«3+3» հարթակում հանդիպման արդյունքներով արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարության տեքստ, որը, ըստ գերատեսչության պաշտոնական կայքի, ընդունվել է հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով։ Նախարարները հայտարարության մեջ արձանագրում են․

«1․ Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և Մարդու իրավունքների հարգման կարևորությունը՝ հիմնված Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:

2․ Արտահայտելով իրենց կարծիքները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկեցին տարածաշրջանում առավել կարևոր խնդիրները և ընդգծեցին այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու հարցում:

3․ Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը տարածաշրջանում փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և կայունության ամրապնդման գործում:

4. Շեշտվել է կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության, մարդկանց միջև շփումների և համատեղ նախագծերի կարևորությունը:

5. Ընդգծվել է տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունների ու փոխգործակցության կարևորությունը:

6. Ողջունվել է տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման եւ զարգացման շարունակական գործընթացները:

7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատեցին այդ հարթակի բաց լինելը Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։

8. Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և այս հանդիպումը հաջողությամբ անցկացնելու համար:

Գնահատելով «3+3» տարածաշրջանային պլատֆորմի պարբերական հանդիպումները տարածաշրջանում վստահության և համագործակցության մթնոլորտի ընդլայնման և ամրապնդման տեսանկյունից ՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի Հանրապետությունում այն ամսաթվին, որը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։

Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։

Ռուսաստանը դեմ չէ որևէ շփումների, որոնք օգտակար են համարում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, սակայն սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզները ՌԴ-ում են։ Այս մասին Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում։