«Պետպատվերով տեղեր էին պետք». արցախցի ուսանողի համար մինչև 300 հազար դրամ հավելավճարը խնդիր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Անի Աբրահամյանն Արցախի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանող է, ասում է՝ չէր էլ կարող պատկերացնել, որ երբևէ Երևանում կշարունակի ուսումը։ Երևանի պետական համալսարանում իրեն ու ընկերներին ջերմ են ընդունել, ու թեև պաշտոնապես դեռևս հրամանագրված չեն որպես ուսանող, մատյաններում իրենց անունները չկան, իրենք էլ են համարվում Իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներ։

Անին կեցության խնդիրն արդեն լուծել է, միայն թե ուսման վարձն է բավական բարձր՝ տարեկան 1 միլիոն դրամ։ Ու թեև պետությունը վճարում է 700 հազար դրամ կրթաթոշակ՝ ուսման վարձը մարելու համար, ասում է՝ իր համար 300 հազար դրամ վճարելն էլ ստեղծված իրավիճակում բավական բարդ է։

2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվել է 4640 ուսանող: Նրանցից 2116-ը սովորել են բուհերում, իսկ 2524-ը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Եվ չնայած ԿԳՄՍ նախարարությունը տեղահանված ուսանողներին վճարում է կրթաթոշակներ՝ ուսման վարձը մարելու համար, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հրապարակած ցուցակների համաձայն, որոնք, ի դեպ, նախնական են, հայաստանյան բուհերի առկա ուսուցմամբ 43 և հեռակա ուսուցմամբ 44 մասնագիտությունների գծով Արցախից բռնի տեղահանված ուսանողները, կրթաթոշակ ստանալուց զատ, ստիպված կլինեն իրենք հավելավճարներ անել:

«Մենք ունենք 1050 դիտում, իհարկե, որոշակի տեղաշարժ լինում է՝ կախված կրթական ծրագրերի փոխհատուցման չափից։ Ուսանողները դիմումները երբեմն տեղափոխում են այլ բուհեր, հիմա ԵՊՀ-ն բուռն քննարկման մեջ է Ֆինանսական վերլուծությունների վարչության հետ»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտ Ներսիսյանը։

Մի քանի տասնյակ կրթական ծրագրերի գծով հավելավճարները, իհարկե, չնչին են, բայց դրան զուգահեռ՝ քիչ չեն կրթական ծրագրերը, որոնց դեպքում հավելավճարները բավական մեծ գումար են կազմում։ Օրինակ՝ Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» կրթական ծրագրի պարագայում ուսման վարձը կազմում է 850 հազար դրամ, կրթաթոշակը՝ 533 հազար դրամ, ուստի հավելավճարը կազմում է 317 հազար դրամ:

Ինչ վերաբերում է հեռակա ուսուցմանը, օրինակ՝ Մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության համար ուսման վարձը 570 հազար է, կրթաթոշակը` 387 հազար․ հավելավճարն այս դեպքում կազմում է 183 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան