Հայաստանը հետաքրքրված է ծանոթանալ Ֆրանսիայի գյուղական համայքների զարգացման փորձառությանը. Վաչե Տերտերյան

Լուրեր

14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությանը՝ ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն։

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը ապակենտրոնացված հարթությունում ամենահագեցածն է, ինչի վկայությունն է այն ուրախալի փաստը, որ ավելի քան չորս տասնյակ հայկական համայնքներ ունեն իրենց քույր կամ բարեկամ համայնքները Ֆրանսիայում։ Փոխնախարարը հավելել է, որ երկու երկրների համայնքները համագործակցում են ոչ միայն հումանիտար և մշակութային ոլորտներում, այլև այդ փոխգործակցությունը տեղափոխվում է ենթակառուցվածքների, կոմունալ-արտադարական և տնտեսական զարգացման ծրագրերի դաշտ։ «Մեր նոր կառավարության համար այժմ առաջնային է համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, և Հայաստանը հետաքրքրված է ծանոթանալ Ֆրանսիայի գյուղական համայքների զարգացման փորձառությանը»,- նշել է փոխնախարարը։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև երկու երկրների համայքների միջև հորիզոնական համագործակցության ապահովման գործում Հայաստանի համայքների միության ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը և համոզմունք հայտնել, որ աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կխորացնի և նոր լիցքեր կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը։ 

Իր հերթին Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խնդրել պատվիրակության անունից ողջույններ փոխանցել նախարար Սուրեն Պապիկյանին։ Վանիկ Բերբերյանը նկատել է, որ Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիան հաջողությամբ համագործակցում է Հայաստանի համայքների հետ զբոսաշրջության, գյուղատնտեսության, ժառանգության արժևորման ոլորտներում և միաժամանակ վստահեցրել, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է աջակցել գյուղական համայքների զարգացման գործում և Հայաստանին փոխանցել տեղական զարգացման Ֆրանսիայի արժեքավոր փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժառանգության արժևորման, տեղական ժողովրդավարության, կրթության փորձի փոխանակման, թափոնների կառավարման և շինարարության ﬔթոդների ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։