Թուրքիան 150 տոկոսով ավելացնում է 2024 թ-ի պաշտպանական բյուջեն

Լուրեր

24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերիյ Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
Բոլորը

Թուրքիան ավելի քան 40 միլիարդ դոլար կհատկացնի 2024-ի պաշտպանական ծախսերի համար, ինչը 150 տոկոսով ավելին է այս տարվա բյուջեից, գրում է Reuters-ը:

2023 թվականին Թուրքիան պաշտպանության և անվտանգության համար հատկացրել էր շուրջ 16 միլիարդ դոլար։ Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը քվեարկել էր մանդատը երկարաձգելու օգտին, որը թույլ է տալիս Թուրքիայի անվտանգության ուժերին անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում ևս երկու տարով:

Կայացած լսումների ժամանակ փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նաև ասել է, որ կառավարությունը նպատակ ունի գրեթե կրկնապատկել պաշտպանական արդյունաբերության արտահանումը մինչև 11 միլիարդ դոլարի՝ ներկայիս 6 միլիարդ դոլարի դիմաց։ Թուրքիան վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ներդնում իր պաշտպանական արդյունաբերության մեջ, քանի որ բախվում է տարբեր խնդիրների։

Անկարան գնումների հարցում դժվարություններ ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը Թուրքիային բացառեց F-35-երի համատեղ ծրագրից 2017 թվականին Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու պատճառով:

ՆԱՏՕ-ի որոշ անդամներ՝ այդ թվում Կանադան, Գերմանիան ու Ֆրանսիան,  Սիրիայում Անկարայի ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նկատմամբ զենքի մատակարարման ոչ պաշտոնական էմբարգո են սահմանել: