Սամվել Բաբայանի հարցով ընդդիմադիր պատգամավորը կդիմի գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջիկա օրերին պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն։ Ընդդիմադիր պատգամավորը պահանջելու է քրեական վարույթ նախաձեռնել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Ադրբեջանի հետ իր վարած բանակցությունների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դավաճանության համար մեղադրելու հայտարարությունների վերաբերյալ։

Ընդդիմադիր պատգամավորի այս որոշմանը նախորդել էր Գլխավոր դատախազության հաղորդած տեղեկությունը, ըստ որի՝ Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ զինվորական անփութության և զինտեխնիկան հակառակորդին հանձնելու կամ թողնելու հոդվածներով։

Թեև Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը խոստանում էր լինել Արցախից հեռացող վերջին մարդը, սակայն Ստեփանակերտից առաջիններից մեկը դուրս եկավ, իսկ Երևան հասնելուն պես շտապեց Հանրային հեռուստաընկերություն՝ հարցազրույցի, որի ընթացքում էլ Արցախի նախկին նախագահներին մեղադրեց դավաճանության համար։

Եթե Սամվել Բաբայանի այս հայտարարություններին Գլխավոր դատախազությունը այդքան օպերատիվ արձագանքեց և դրանց ընթացք տվեց, ընդդիմադիր պատգամավորը, չնայած կառույցի նկատմամբ ունեցած անվստահությանը, այդուհանդերձ, ակնկալում է, որ Ֆեյսբուքում իր հրապարակային գրառումը ևս կընդունվի որպես հանցագործության մասին հաղորդում։ Մինչ այդ, ինքը նախատեսում է նաև Սամվել Բաբայանի հայտարարությունների և գործողությունների վերաբերյալ հաղորդում պատրաստել, որը Դատախազություն մուտք կանի՝ ակնկալիքով, որ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դրան ընթացք կտա։

Մինչ այժմ հայտնի չէ, թե Սամվել Բաբայանն ո՞ւմ միջոցով և ո՞ր փուլում է բանակցել Բաքվի հետ։ Արդյո՞ք Արցախի պաշտոնյաները նրան բանակցություններ անցկացնելու լիազորություն են տվել, թե՞ Բաբայանը դա արել է սեփական նախաձեռնությամբ։ Այս հարցերի պատասխանները ՊԲ նախկին հրամանատարից ստանալ չհաջողվեց։ Նրա հեռախոսահամարն անհասանելի էր ամբողջ օրվա ընթացքում։

Բաբայանն այս հարցերի վերաբերյալ հրապարակային հստակ պարզաբանումներ չի ներկայացրել, փոխարենը վերջին օրերին խոսում է Երևանում Արցախից տեղահանվածների հարցերով կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին, որն ակնկալում է ղեկավարել հենց ինքը։

Սամվել Բաբայանը պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին բարձրաձայնում էր նաև Արցախի շրջափակման գրեթե ամբողջ ընթացքում։ Լեռնային Ղարաբաղի պետնախարարից մինչև նախագահի աթոռին ձգտած Բաբայանը նաև հայտարարում է, թե Ադրբեջանի հարձակումը հնարավոր է՝ չլիներ, եթե Սամվել Շահրամանյանին չընտրեին նախագահ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Բաբայանի բոլոր հայտարարությունները, ըստ էության, տեղավորվում են իշխանության՝ նոր մեղավորներ նշանակելու գործելաոճի մեջ։

Եվ մինչ Սամվել Բաբայան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է դավաճանության համար, ընդդիմադիրները հակադարձում են՝ եթե պարզվի, որ Սամվել Բաբայանն առանց Արցախի իշխանության մանդատի իսկապես բանակցել է Բաքվի հետ, իրական դավաճանությունը հենց դա կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան