«Հաղթաթուղթ թշնամու ձեռքում»․ Արծվաշենը դուրս է մնացել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«29 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը, ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հակառակ վարչապետի հայտարարությանը՝ այս տարի հրատարակված Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում հայկական Արծվաշենի մասին խոսք անգամ չկա։ 1990-ականներին Արծվաշենից տեղահանված և Դրախտիկում հաստատված պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը զարմացել է, երբ տեսել է, որ դասագրքի էջերից դուրս են մնացել Ուտիք նահանգի մասին փաստերը։

Հայոց պատմության այս նոր դասագիրքը բողոքի ու քննադատության մեծ ալիք է բարձրացրել։ Դժգոհություններն այն մասին են, որ դասագրքում նաև Արցախի սահմաններն առանձնացված և գծանշված չեն, այն ներկայացված է Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ Ադրբեջանի տարածքում։ Այնինչ, Բաքվի հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվում են նաև ադրբեջանական դասագրքերում։ Օրինակ՝ Ադրբեջանի պատմության 5-րդ դասարանի դասագրքի շապիկին անգամ Հայաստանն ու Արցախը ներկայացված են որպես Ադրբեջանի մաս։

Իսկ Հայոց պատմության դասագրքում Ուտիք նահանգը չհիշատակելը գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Ներկայիս ՀՀ-ն գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և հիմնականում, ուշադրություն դարձրեք, հիմնականում և ոչ ամբողջությամբ՝ ընդգրկում է Այրարատ, Սյունիք և Գուգարք նահանգները՝ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այստեղ Ուտիքը չեմ նշել, կարող էի գրել չնչին հատվածով»։

Հովհաննիսյանը հավելում է՝ 7-րդ դասարանում աշակերտն ավելի ընդհանրական է սովորում պատմություն, 6-րդ դասարանի դասագրքում, որը պիտի հրատարակվի, Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի մանրամասն գրված կլինի։ Բացի այդ, ըստ հեղինակի, ուսուցիչները պետք է ավելի մանրամասն ներկայացնեն աշակերտներին մեր պատմությունը։

7-րդ դասարանի, ինչպես նաև 5-րդ և 2-րդ դասարանների դասագրքերն այս ուսումնական տարվա մեկնարկին դեռևս չէին բաժանվել դպրոցներին։ ԿԳՄՍՆ-ն պարզաբանել էր, որ դրանք դեռևս տպագրության փուլում են, քանի որ փոփոխվել են՝ հանրակրթության պետական չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված։ Դասագրքերը դպրոցներ հասան ուսումնական տարվա մեկնարկից բավական ուշ, օրինակ՝ Դրախտիկում ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ Արցախն արդեն հայաթափվել էր։ Սմբատ Հովհաննիսյանն ասում է՝ դասագրքերի ուշացման մեջ դիտավորություն փնտրել պետք չէ։

«Այո՛, դասագրքի մեջ կարող են լինել որոշ թերություններ, ինչպես եղել են նախկին դասագրքերում, որոնք ժամանակի ընթացքում նկատվում և սրբագրվում են, նույն բանը կարող է լինել իմ դասագրքի հետ»,- ընդգծում է Սմբատ Հովհաննիսյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ էլ՝ պատմության 7-րդ դասարանի դասագիրքը լավն է։

«Դասագիրքը, կարծում եմ, շատ լավն է, իսկ եթե դրա մեջ կան տեխնիկական վրիպակներ, մենք այս մեկ տարվա ընթացքում բոլորը կշտկենք»,- ասում է նախարարը։

Դրախտիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանն էլ շեշտում է՝ այս դասագիրքը կարող է հաղթաթուղթ լինել թշնամու ձեռքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան