Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան․ հարված է հասցվել տեղի նավթավերամշակման գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 16-ի առավոտյան ժամը 5-ից սկսած ՌԴ մայրաքաղաքին մոտենալիս ոչնչացվել է 60 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի», գիշերը փակվել են։ Սահմանափակումները վերացվել են առավոտյան, գրում է Meduza-ն։

Astra-ն, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ Մերձմոսկվայի Պավլովսկի Պոսադում գործել են հակաօդային պաշտպանության համակարգեր, քաղաքի վրա անօդաչու է խոցվել։ Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Ռամենսկոյեում և Ժուկովսկիում։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ Մոսկվայի Կապոտնյա նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Մոսկվայի իշխանությունները շուտով հաստատել են  նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը։ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչուներից մեկը վնասել է գործարանը։ Տուժածներ չկան։

Կրասնոդարի երկրամասի Պոլտավսկայա քաղաքի նավթաբազայում էլ հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո: Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ տուժածներ չկան: Պոլտավսկայա և Տրուդոբելիկովսկի միջև ընկած ճանապարհը փակվել է անօդաչուի հարվածի պատճառով:

Հունիսի լույս 16-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Ղրիմի վրա ոչնչացրել են ուկրաինական 172 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Անօդաչու թռչող սարքեր են խոցվել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Օրյոլի, Տամբովի, Տուլայի, Ռոստովի և Ռյազանի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի