Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մակագրվել է Մասիս Մելքոնյանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։ Մելքոնյանն այն դատավորն է, որը նաև Լևոն Քոչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշումն է կայացրել։ Կալանքի ժամկետը երկարացնելու գործով դատական նիստը  նշանակվել է վաղը՝ հոկտեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 19-ից մեկնարկած բողոքի գործողությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում, ավելին, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։ Քննչական կոմիտեում նաև Քոչարյանի այս հաղորդման առթիվ է գործ քննվում՝ խոշտանգման հոդվածով։

Քոչարյանն անազատության մեջ է սեպտեմբերի 22-ից, այսինքն՝  հոկտեմբերի 22-ին լրանում է նրա կալանքի մեկամսյա ժամկետը։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը դատարան է մուտքագրվել երեկ՝ հոկտեմբերի 16-ին, երբ, ըստ court.am կայքի,  հերթապահ դատարանը եղել է Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրը։ Միջնորդություն, սակայն մակագրվել է Մելքոնյանին, որը աշխատում է ոչ թե Կենտրոնի, այլ Նոր Նորքի նստավայրում։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրան 1 ամսով կալանավորելու որոշման դեմ բողոք են տարել Վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Վերջինս այս բողոքի գործով որոշումը պետք է հրապարակ հոկտեմբերի 19-ին։ Թե որքան կտևի առաջին ատյանում միջնորդության քննությունը, և որ դատարանն առաջինը որոշում կհրապարակի, դեռևս պարզ չէ։ 

Արաքս Մամուլյան