Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել․ Բելգիա-Շվեդիա հանդիպումը դադարեցվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բրյուսելում ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակ է բացել՝ սպանելով երկու մարդու։ Զոհերը եղել են Շվեցարիայի քաղաքացիներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչ Էրիկ Վան Դույսը կոչ է արել քաղաքի բնակիչներին մնալ տանը «մինչև սպառնալիքի վերացումը»։ Ըստ նրա՝ հարձակման հեղինակը ոգեշնչված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից․ նրան հաջողվել է փախչել, որոնողական աշխատանքներ են ընթանում։ Իշխանությունները հետաքննում են հրաձգության «պոտենցիալ ահաբեկչական շարժառիթը», որի թիրախը Շվեդիայի քաղաքացիներն են եղել:

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19։00-ից  սահմաններում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ։ «Քինգ Բոդուեն» մարզադաշտում ընթացող հանդիպումը դադարեցվել 1-1 հաշվի ժամանակ, երբ հայտնի է դարձել ենթադրյալ ահաբեկչության մասին, հայտնում է ՈւԵՖԱ-ն։

Երկրպագուները, ֆուտբոլիստներն ու տեխնիկական անձնակազմը ստիպված են եղել  տևական ժամանակ մնալ մարզադաշտում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հարձակումը գրանցվել է մարզադաշտից հինգ կիլոմետր հեռավորության վրա:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն ցավակցությունն է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած հարձակման զոհերի ընտանիքներին ու ընկերներին։ Նա նաև նշել է, որ Բելգիան և Շվեդիան համատեղ պայքար են մղում ահաբեկչության դեմ։

Շվեդիայի կառավարությունը Բելգիայում գտնվող շվեդներին կոչ է արել զգոն լինել և հետևել Բելգիայի իշխանությունների ցուցումներին։