Դատավորները զայրացել են, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Հուլիսի 27-ին դատավորները մտադիր են ընդհանուր ժողով հրավիրել: Մեր տեղեկություններով` մի շարք դատավորներ ելույթներ են պատրաստում, որ սուր քննադատության ենթարկեն Բարձրագույն դատական խորհրդին: Նրանց զայրացրել է, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց, այսինքն` ոլորտի հնաբնակներին թողած` դրսից են մարդ բերում ու միանգամից երկրորդ, երրորդ ատյաններում նշանակում:
ԲԴԽ-ում հակառակ կարծիքի են. կարծում են, որ խոսում է խանդը` իրենք առաջ են մղում համեստ, երիտասարդ, լավ կրթություն ստացած գիտնականներին, իսկ դատավորների մի ստվար հատված նորմալ բուհ անգամ չի ավարտել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: