Հմայակ Հովհաննիսյանը ընդունել է Կարեն Կարապետյանի առաջարկը և լծվել նոր կուսակցություն հիմնելու գործին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը արտերկրում է, սակայն խոստացել է երկու շաբաթ հետո վերադառնալ Հայաստան և ձեռնամուխ լինել նոր կուսակցության ստեղծման աշխատանքներին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը իր կողմից ստեղծվելիք կուսակցությանը անդամակցելու առաջարկ է արել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով ոչ միայն ընդունել է առաջարկը, այլև ակտիվորեն լծվել կուսակցության հնարավոր անդամների հավաքագրմանը:
Հմայակ Հովհաննիսյանը նախկինում անդամակցել է ՀՅԴ-ին և եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղարը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: