1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 3-րդ տեղը։

Գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Եզրափակչում նա պետք է մենամարտեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը, սակայն, վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին:

Մանասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության է հասել ալբանացի Գելիան Ռայկուի նկատմամբ: Կիսաեզրափակչում նա 5:0 հաշվով պարտության էր մատնել Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիջանյանին:

Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), որը եզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայեր Բատլաևին: Գարբոյանը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչ փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալթայի ներկայացուցիչ Ինզաղի Խուերեբի նկատմամբ:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Արթուր Բազեյանը (57կգ):

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ), տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցավայր էին մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը: Եվրոպայի գավաթի խաղարկության մրցավարական անձնակազմում ներգրավված է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։