Երևանը մենք քանդում ենք մեր ձեռքով, քանդում ենք մեր հիշողությունները. ապաքաղաքական զրույց Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Նրա կարծիքով՝ գրողները կարողանում են լավագույնս արտացոլել ժամանակի հոսքը և հետաքրքիր դարձնել իրենց ժամանակը: Այդ իմաստով ճգնաժամը եղել է միշտ, պարզապես առաջ մարդիկ ավելի քիչ տեղեկություններ ունեին, թե ինչ է կատարվում աշխարհում, հարևան կամ հեռավոր երկրներում: Հակառակ դեպքում՝ կիմանային, որ մշտապես ինչ-որ մի տեղ դժբախտություններ, աղետներ, պատերազմներ են տեղի ունենում:

Անդրադառնալով եվրոպական քաղաքակրթությանը՝ հաղորդման հյուրը կարծիք է հայտնում, որ Եվրոպան ոչ միայն անցել է բազմաթիվ արյունահեղությունների, արհավիրքների միջով, այլև կարողացել է դրանք իմաստավորել, արձանագրել, այդ պատճառով հենց այդ երկրամասում են ձևավորվել համամարդկային արժեքները: Դրանով Եվրոպան իրավունք է ձեռք բերել խոսելու ամբողջ մարդկության անունից:

Արձակագրի ստեղծագործություններում կա՞ 1970-80-ականների և, մասնավորապես, այն Երևանը, որը կար իր պատանեկության տարիներին: Գևորգ Տեր-Գաբրիելյանի համոզմամբ՝ սթափ վերլուծությունը չի կարող իր մեջ կարոտախտ պարունակել: Խնդիրը, ըստ նրա, սրճարանների կամ ժամանցի վայրերի առատությունը չէ: Գրողի կարծիքով՝ մենք մեր ձեռքով քանդում ենք Երևանը, որովհետև քանդում ենք մեր հիշողությունները, կորցնում ենք այն պատմությունները, որոնք կապված են քաղաքի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան