«Նախ հայրենիք կորցրինք, հետո՝ կրթօջախ»․ Արցախի պետհամալսարանի 510 աշխատակից մնացել է «օդից կախված»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Արդեն մեկ շաբաթ է՝ Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Աննան դասի է գնում իր համար բոլորովին նոր միջավայրում։ Երևանի պետական համալսարանում Աննային և ընկերներին շատ ջերմ են ընդունել, բայց նրանք չեն ցանկանում, որ իրենց բաշխեն տարբեր բուհերի միջև։ Իրենց միջավայրում՝ իրենց դասախոսների ու կուրսընկերների հետ են ցանկանում սովորել․ չեն ուզում, որ Արցախի պետհամալսարանը լուծարվի։

Արցախի պետական համալսարանում, որն ավելի քան կես դարվա պատմություն ունի, 1600 ուսանող էր սովորում։ Մինչև այս ամսվա վերջ նրանց 90 տոկոսն արդեն կցագրված կլինի բուհերին, հիմնականում՝ Երևանի պետական համալսարանին։

«Որպեսզի ուսանողների դասապրոցեսը չընդհատվի, նրանք կցագրվում են այլ բուհերի, առայժմ՝ առանց որևէ փաստաթղթի, նստում են դասերի՝ առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։

Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը շեշտում է՝ Արցախի պետական համալսարանն այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն․ այն խորհրդանիշ է, ուստի հարկավոր է պահպանել այն Հայաստանում՝ որպես առանձին հաստատություն։

Արցախի պետական համալսարանի լուծարումը նաև սոցիալական լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել․ բուհի 510 աշխատակցի ճակատագիր այսօր օդից կախված է։ Համալսարանը 170 դասախոս ունի, 360 հիմնական և 150 ժամավճարային աշխատող։

Տաթևիկ Գևորգյանն Արցախի պետական համալսարանում Իրավունքի ամբիոնի վարիչ էր և դասախոս։ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում նրան ավարտական աշխատանքներ, թեզեր ղեկավարելու համար որոշակի ժամեր են հատկացրել։ Տաթևիկը շեշտում է՝ եթե պետական մակարդակով հնարավոր չէ պահպանել Արցախի պետական համալսարանը, գոնե իրավաբանորեն, մասնավոր հիմունքների վրա այն պահպանելը պարզապես անհրաժեշտություն է։

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսանող դիմել է հայաստանյան բուհեր, հարյուրավոր ուսանողներ էլ դիմել են քոլեջներ և ուսումնարաններ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ նրանք բոլորն առաջիկա օրերին կներառվեն կրթական գործընթացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան