Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի հետ շարունակական աշխատանքները

Լուրեր

15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Ժաննա Անդրեասյանը կարևորել Թոմ Մեյի ներկայությունը Երևանում անցկացվելիք միջազգային հակադոպինգային համաժողովի շրջանակում, որը կրում է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը: Կողմերը բարձր են գնահատել գործակալության և նախարարության փոխհամագործակցությունը դոպինգի դեմ պայքարում:

«Մեզ համար կարևոր է ձեզ հետ իրականացվող համատեղ աշխատանքը և շնորհակալ ենք աջակցության համար: Հույս ունենք, որ այս համաժողովը կհստակեցնի գործողությունների պլանը, որով պետք է առաջնորդվենք առաջիկայում: Մենք նոյեմբեր ամսին Երևանում ընդունելու ենք սամբոյի աշխարհի մեծերի և բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունները, և այս համատեքստում ևս մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը դիտարկել են համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը, որը կներառի նաև միջազգային փորձի փոխանակումը, Հայաստանի սպորտի բնագավառում բարձրացնելու դոպինգի դեմ պայքարի կառավարման արդյունավետությունը:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյը բարձր է գնահատել Հայաստանի հետ շարունակական աշխատանքները և նշյալ կարևոր առաջնությունները Երևանում անցկացնելու հանգամանքը, ինչը, ըստ նրա, մատնանշում է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքը: Նա ընդգծել է, որ ոլորտի խնդիրները՝ սկսած մարզիկների կրթությունից և դոպինգ ստուգումների բարելավումից»,- ասված է հաղորդագրության մեջ: