Ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է լինեն մինչև 2025թ., հարցը քննարկվում է. Պուտին

Լուրեր

20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում ասել է, որ պաշտոնապես ռուս խաղաղապահները պետք է Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականի նոյեմբերը։

«Պաշտոնապես մեր խաղաղապահները լինելու են այնտեղ մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության ընթացքում պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու մոտ ապագայում։ Բայց դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, թե ՌԴ-ն պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների վերսկսմանը։

«Ես այսօր խոսել եմ այդ մասին։ Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք, կնպաստենք բանակցությունների վերսկսմանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հույսով։ Առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում։ Վարչապետ Փաշինյանն այդ մասին գիտի, ես նրան ասել եմ, Ադրբեջանի նախագահն էլ գիտի այս մասին»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, թե խնդիրներ չի տեսնում, որոնք կարող էին «խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո»։

Էմմա Չոբանյան