Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին:
Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: