Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է. Պուտինը` Ալիևին

Լուրեր

22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մեկնարկին նշել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն են դարձնելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։

«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է։ Առաջարկում եմ մեր զրույցը կառուցել հետևյալ կերպ. սկսենք երկրորդ մասից, որպեսզի հնարավորություն ունենանք բարձրաձայնելու և զրուցելու մեր գործընկերների հետ։ Եվ հետո մենք կխոսենք դեմ առ դեմ և կքննարկենք հարցերի ամբողջ համալիրը՝ ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը»,- առաջարկել է Պուտինը։

Նշենք, որ Պուտինն ու Ալիևը ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ միասին մասնակցելու են Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցում։

Էմմա Չոբանյան