Հյուսիսային Կիպրոսի ղեկավարն առաջին անգամ մեկնում է Ադրբեջան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի միջև հարաբերությունների սերտացումը շարունակվում է։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարն առաջին անգամ այցով մեկնում է Ադրբեջան։

Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրերի միջոցառմանը մասնակցելու համար Բաքու մեկնելուց առաջ Թաթարը Լեֆկոշայի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան, և ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը։

«Մենք գնում ենք բարելավելու մեր կապերը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ։ Ադրբեջանում կծածանվի Հյուսիսային Կիպրոսի դրոշը»,- ասել է նա։

Թաթարը նաև հայտնել է, որ Ադրբեջան է մեկնում 200 հոգանոց պատվիրակություն՝ ներառյալ բիզնեսի, զբոսաշրջության, համալսարանների ներկայացուցիչներ և ներդրողներ, ու հույս հայտնել, որ նրանց այցը բարենպաստ կլինի։

Ըստ տեղեկությունների՝ Թաթարը նաև հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հավելենք, որ սեպտեմբերի սկզբին Բաքվում տեղի էր ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների հարցերով նախարարների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել էր Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը։

«Այսօր առաջին անգամ մեր շարքերում ներկա է Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը։ Ես ուզում եմ հատկապես ողջունել Հյուսիսային Կիպրոսի մեր թյուրք եղբայրներին։ Նախարարն այստեղ ներկայացված է դիտորդի կարգավիճակով, բայց, միաժամանակ, սեփական դրոշով։ Իհարկե, մեր միջոցառմանը պետք է և կծածանվի նաև Հյուսիսային Կիպրոսի դրոշը»,-հյուրերին ընդունելիս հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թուրքական Կիպրոսի հետ կապերի սերտացումը հաշվի առնելով՝ փորձագետները չեն բացառում Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական ճանաչումը։ Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Հավելեք, որ նախորդ տարի էլ թուրքական Քոնիա քաղաքում տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի և Էրսին Թաթարի հանդիպումը, իսկ 2021-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր Հյուսիսային Կիպրոս։

Էմմա Չոբանյան