Նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի մասով բանաձև ներկայացնելու հայտարարությունը

Լուրեր

30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պաշտոնական Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնելու մասին, որը պայմաններ կստեղծի Արցախ հայերի վերադարձի համար։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի փախուստը ԼՂ-ից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել էր Կոլոննան Սենատում ելույթի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Սենատում ունեցած ելույթում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի կողմից Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները»»։

«Ֆրանսիացի նախարարի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիան շահագրգռված է շարունակել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նաև նշում է, թե «Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և որ նման ապակառուցողական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Էմմա Չոբանյան