ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ ստիպված ես պաշտպանել Մանվել Գրիգորյանի ապրելու իրավունքը. Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մի բաժակ սառը ջուր է պետք մարդկանց՝ հասկանալու համար, որ Հայաստանում իշխանափոխությունը, որը հեղափոխություն անունով կամ այլ անունով տեղի ունեցավ, բոլորովին չի նշանակում այլակարծության դաժան ճնշում: Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ երբեմն ստիպված ես պաշտպանել Մանվել Գրիգորյանի ապրելու իրավունքը, երբ շատերը բղավում են. «Քառատել»: Ցավալի է, որ հռչակեցինք սիրո հեղափոխություն, բայց մեզ համակել է անհանդուրժողականությունը»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանում մշակութային հեղափոխություն տեղի չի ունեցել, բանավեճի մշակույթն էլ ցածր մակարդակում է. այլ տեսակետ ունեցողին անմիջապես վիրավորում են: Մեր զրուցակիցը նկատում է, որ հայ հանրության մի հատված այսօր վտանգավոր ուղու վրա է: «Հին կուռքերին ատում ենք և ստեղծում ենք նոր կուռքեր: Բայց կուռքը շատ խոցելի կարգավիճակ է. այսօր քեզ պաշտում են, վաղը կարող են ոտնատակ տալ և ջարդուխուրդ անել»,- ասում է նա:

Տիկին Դիլբարյանն անդրադառնում է նաև կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը՝ նշելով, որ այդ կարգախոսը կասկածահարույց է և իրեն չի գրավում: «Նոր Հայաստանը բնավ չի ենթադրում, որ հայրապետն էլ նորը պետք է լինի: Եկեղեցին բարեփոխումների մեծ անհրաժեշտություն ունի, բայց եկեղեցու հանդեպ պայքարի այդ մեթոդի կիրառումն ինձ համար անընդունելի է: Սարսափելի էր, երբ շարժման անդամներն արգելափակեցին հայրապետի թափորը, փակեցին ճանապարհները, և սկսվեց քաոսային ու անընդունելի իրավիճակ: Այդ պայքարի մեջ կային ճիշտ գործոններ, բայց ընտրված մարտավարությունը զարհուրելի էր»,- կարծիք է հայտնում լեզվաբանը:

Այս օրերին շրջանառվում են Երևանի քաղաքապետի թեկնածուների անուններ: Նարինե Դիլբարյանը համոզված է՝ հարկավոր է ավագանու նոր ընտրություններ անցկացնել, քանի որ ավագանին անհաղորդ է երեւանցիների կամարտահայտությանը: «Քաղաքապետն այնքան էլ քաղաքական պաշտոն չէ. մեծ կազմակերպչի և կառավարչի պաշտոն է: Նոր քաղաքապետը պետք ունենա նաև տնտեսական աշխատանքի կազմակերպման հմտություններ, իսկ թե որ կուսակցությանը նա կհարի, ինձ համար կարևոր չէ»,- մեկնաբանում է լեզվաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան