«Աթաթուրք» սերիալի հեռարձարկումը չեղարկելու համար Թուրքիայում ցանկանում են պատժամիջոցներ կիրառել Disney+-ի դեմ

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովը կքննարկի Disney+-ի դեմ պատժամիջոցների շրջանակում լիցենզիայի չեղարկումը՝ քննադատելով հարթակի որոշումը՝ չհեռարձակել «Աթաթուրք» հեռուստասերիալն այս շաբաթվա վերջին, գրում է Turkish Minute-ը։

Սերիալը, որը պետք է հեռարձակվեր Թուրքիայի Հանրապետության ստեղծման հարյուրամյակին, պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։

Հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Հուսեյն Յայմանն ասել է, որ հանդիպումը, որի ընթացքում նրանք կքննարկեն Disney-ի որոշման հետ կապված պատժամիջոցները, նախատեսված է հոկտեմբերի 12-ին։ Նա նշել է, որ իրենք կքննարկեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են լիցենզիայի չեղարկումը, նկատողությունը, տուգանքը և գովազդի արգելքը՝ հավելելով, որ հույս ունեն միաձայն ընդունել նկատողության մասին որոշումը։

«Մենք բացարձակապես չենք ընդունում Disney+-ի որոշումը, մենք այն ճիշտ չենք գտնում: Ինչպես նախկինում ասել եմ՝ անհրաժեշտության դեպքում մենք կառաջարկենք չեղարկել լիցենզիան»,- ասել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ Disney+-ի ներկայացուցիչներին հնարավորություն կտան ելույթ ունենալ՝ հրավիրելով նրանց խորհրդարան և հետաքրքրվելով իրենց որոշման պատճառներով։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ սերիալի ցուցադրման չեղարկումը Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ըստ թուրքական կողմի՝ Disney+-ն ԱՄՆ-ի հայկական լոբբիի ճնշման պատճառով չեղարկել է իր իսկ կողմից նկարահանված «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը։ Սերիալը, որն այժմ վերածվելու է գեղարվեստական ֆիլմի, նախատեսվում է ցուցադրել բացառապես թուրքական կինոթատրոններում նոյեմբերի 3-ին։

Էմմա Չոբանյան