Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի՞․ փաստաբանը մտահոգված է

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Այս մասին Factor.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերվում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր օրի վատանում է»,- ասաց պաշտպանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կա հատուկ ուշադրություն․ «Մարդկային վերաբերմունք կա և՛ կալանավայրի ադմինիստրացիայի կողմից, և՛ օմբուդսմենի գրասենյակից։ Բացի մեր փաստաբանների միջնորդություններից, ամենայն հավանականությամբ, կլինի նաև օմբուդսմենի միջամտությունը և, կարծում եմ, դա կլինի արդարադատության և առողջապահության նախարարների միջոցով, և չի բացառվում, որ բժիշկներն էլ, տեսնելով այս անմխիթար վիճակը, իրենք էլ ձայն բարձրացնեն»,- ասաց փաստաբանը։

Պաշտպանը հույս հայտնեց, որ Գրիգորյանի խափանման միջոցը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, կփոխվի․ «Նման պայմաններում, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, այդ հանիրավի, շինծու մեղադրանքի պայմաններում, չգիտես ում, չգիտես ինչ ապացուցելու համար չարժի, որ Արցախի հերոսին պահեն կալանքի տակ»։

Ի դեպ, պաշտպանական կողմն այսօր արդեն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով կդիմի Վճռաբեկ դատարան: «Պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան, համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են, բողոքը մինչև օրվա վերջ արդեն ներկայացված կլինի»,- տեղեկացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ն, հիշեցնենք, մեծ թվով զենքեր, թանկարժեք մեքենաներ, զինվորի բաժին մակնշված ուտելիքներ և ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մթերքներ, հագուստ և նամակներ էր հայտնաբերել։

Լիլիթ Շաբոյան