Բռնցքամարտի Եվրոպայի գավաթ․ Հովհաննիսյանը, Չալոյանը և Հարությունյանը մեկնարկել են հաղթանակով

Լուրեր

22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկուբ Սլոմինսկիին` առնվազն բրոնզե մեդալ է ապահովել․ գրում է armsport-ը։

Մեկնարկում հաղթանակներ են տարել նաև Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը, որոնք դուրս են եկել 1/4 եզրափակիչ։

+92 կգ քաշային կարգում հանդես եկող Չալոյանը մեկնարկում մրցել է միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ստան Բերտենսի հետ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել 5:0 հաշվով, իսկ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը նույն 5:0 հաշվով առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Կոսկյուգի նկատմամբ: Նա նաև երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Քառորդ եզրափակչում այսօր հաղթանակներ տանելու դեպքում Հովհաննիսյանն ու Չալոյանը կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ։ Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն այսօր կանցկացնեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Երեկ ռինգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչները՝ Գուրգեն Մադոյանն ու Համբարձում Հակոբյանը պարտվել են մեկնարկում։