Ժամանակն է կենտրոնացնել բոլոր ջանքերը Հարավային Կովկասում մշտական խաղաղության, կայունության և անվտանգության վրա․Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, որն Ադրբեջանում մասնակցել է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստին, իր ելույթում ասել է, որ ուրախ է գտնվել Շուշիում։
«Մենք ողջունում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին երեսնամյա օկուպացիային վերջ տալու և պատմական արդարությունը վերականգնելու առիթով։ Այժմ ժամանակն է կենտրոնացնել բոլոր ջանքերը Հարավային Կովկասում մշտական խաղաղության, կայունության և անվտանգության վրա, որը կազմում է կազմակերպության աշխարհագրության ռազմավարական առանցքը»,- ասել է Ֆիդանը։
Նա նաև նշել է, թե «Թուրքիան պետք է որոշակի իմպուլս ստանա Հարավային Կովկասում նոր դինամիկայից և«Զանգեզուրի միջանցքը» ծառայեցնի ի շահ կազմակերպության բոլոր անդամների»։
Հավելենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: