Շիրակի մարզում անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը

Լուրեր

23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
23.06.2026 | 20:13
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները
23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
Բոլորը

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում հոկտեմբերի 7-ին անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ուղղված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը:

Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում՝ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի գործընկերն էր «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը, որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

Փառատոնի ընթացքում Գյումրու «Մտորումների թատրոնը» ցուցադրել է «Կախարդական լավաշը» ներկայացումը, Գյումրու Հայորդաց տան «Գանձեր» պարի խումբը՝ «Հացթուխների պարը», Հադրութի մանկապատանեկան կենտրոնը՝ արցախցի վարպետների ձեռագործ աշխատանքները, իսկ Գյումրու Գեղագիտական կենտրոնի սաները հանդես են եկել իրենց գեղանկարչական աշխատանքներով:

Փառատոնին ներկայացված էին «Երեմյան Փրոջեքթսի» «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» նախագծի ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են հայկական լավաշի տարբեր տեսակները՝ ընդգծելով հացի մշակութային արժեքն ու բազմաբնույթ դրսևորումները: Ուշագրավ էր նաև կավագործ Լևոն Հովհաննիսյանի վարպետության դասերը, «Արևիկ» մանկապարտեզի շենքի պատին գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանի Գ. Խանջյանի «Լեռներում» կտավի պատկերումը, որն ամբողջացել է հենց միջոցառման ընթացքում: Առանձին տաղավարներում տեղի են ունեցել նաև լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություններ ու մանկական ծրագիր:

Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Օտարները, գյուղը մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք: Միջոցառման շնորհիվ արևիկցի հացթուխներն ու երիտասարդ կամավորները հնարավորություն են ունեցել վերարժևորելու գյուղը ժամանակին ապրեցնող ու շենացնող, գյուղի մշակութային խորհրդանիշ հանդիսացող լավաշ հացը: