2023 թ․ հոկտեմբերի 15-ից ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին»  թիվ  1699-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկ­տեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի՝ Եվրասիական տնտե­սական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատ­ված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմա­կերպչա­կան մոդելի համաձայն։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմանը զուգահեռ շարունակվելու է նաև ակցիզային դրոշմավորումը։

Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ ՀԴՄ կիրառողները, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։