Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը կարող են միասին աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԲԿ-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Արևմուտքի դերակատարմանը։

«Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե իրենց համար ինչ կազմով է ավելի հարմար քննարկումներ անցկացնել։ Ինչպես տեսնում ենք՝ Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով։ Եվ դրանում ես տեսնում եմ ընդհանուր արևմտյան կուրսի մի մասը՝ հասնելու անհասանելիին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա նման ընթացքի դրսևորումներից մեկն է»,- ասել է Գալուզինը՝ նշելով, թե Ռուսաստանը երկար տարիներ ջանքեր է գործադրում՝ երկարամյա հակամարտությունը լուծելու համար։

Ըստ նրա՝ 2020 թվականի աշնանը ՌԴ-ն էր առանցքային միջնորդը եռակողմ համաձայնագրերի մշակման գործում․ հաձայնագրերում առկա բոլոր ուղղությունները վերցվել են Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից, բայց այնպես, կարծես թե Ռուսաստանը դրանց հետ կապ չունի։

«Եվ Եվրամիությունը, կարգավորմանն օգնելու և մեր մշակումներն իր պատեհապաշտական ​​շահերից ելնելով չօգտագործելու փոխարեն, սեպտեմբերի 19-ի դեպքերի համատեքստում մեղադրում է Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերի մեջ։ Այսօր խոսում են այն մասին, որ պատրաստ են հարթակ տրամադրել, սակայն, միաժամանակ, անտեսում են մյուս մասնակիցների ցանկությունները»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Խոսելով Ստամբուլում Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից առաջ ՌԴ-ի,ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ Գալուզինը նշել է, որ երեքով կարող են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար։

«Կարող են, սակայն ընկալմամբ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն վերցնելու մեր մշակումները և ներկայացնելու որպես իրենցը, այլ իրենց գործողությունները տեղավորելու են հայ-ադրբեջանական կարգավորման այն մոդելների մեջ, որոնք արդեն մշակվել են կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ։ Հենց այս տեսանկյունից ենք մենք մոտենում այս հարցով Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ շփումներին»,- ասել է Գալուզինը։

Էմմա Չոբանյան