Ռուսաստանը ծրագրում է Աբխազիայում ռազմածովային բազա ստեղծել

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել Վրաստանից անջատված Աբխազիայի սևծովյան ափին մշտական ռազմածովային բազա ստեղծելու մասին: Այս մասին հայտնել է Աբխազիայի ղեկավարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք համաձայնագիր ենք ստորագրել, և մոտ ապագայում Օչամչիրայի շրջանում ռազմածովային նավատորմի համար մշտական բազա կլինի»,- ասել է Ասլան Բժանիան։

Նրա խոսքով՝ դա կբարձրացնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի պաշտպանունակությունը։

Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որը տեղակայված է Սևաստոպոլում (Մոսկվան Ղրիմի հետ միասին բռնակցել է 2014 թվականին), ենթարկվել է ուկրաինական զորքերի բազմակի հարձակման 2022 թվականին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր:

Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Վրաստանի մեկ այլ անջատված տարածաշրջանի՝ Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնակցման մեջ, և երբ 2009-ին խոսվեց Օչամչիրայում ռուսական բազայի մասին, ՆԱՏՕ-ն իր անհանգստությունը հայտնեց, գրում է Reuters-ը։

Օչամչիրայում ռուսական բազայի մասին լուրերը, որտեղ խորհրդային տարիներին գտնվում էր խորհրդային ռազմածովային բազան, կարող են վկայել, որ Ռուսաստանն այլընտրանք է փնտրում Սևաստոպոլին, ինչպես նաև ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Սև ծովի ափի երկայնքով դեպի Թուրքիա, մեկնաբանում է Reuters-ը։

The Wall Street Journal-ն էլ նախօրեին գրել էր, որ ուկրաինական հարձակումների պատճառով Ռուսաստանը դուրս է բերել իր Սևծովյան նավատորմի մեծ մասը Ղրիմում գտնվող հիմնական բազայից:

Չորեքշաբթի Բժանիայի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչինչ չի ասել ռազմածովային բազայի մասին։ Սակայն Բժանիան ասել է, որ ցանկանում է մասնակցել «ռուսական կողմի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին»։