ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

Լուրեր

14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Դավիթ Տոնոյանը երիտասարդներին ներկայացրել է հայկական բանակի կենսագործունեության և զարգացման  առաջնահերթությունները,  ընդգծելով, որ զինված ուժերի  ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես այնպիսիզինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի  նկատմամբ։

Նախարար Տոնոյանը նշել է, որգործողությունների մի ամբողջ փաթեթ է իրականացվում զինծառայողների կրթության շարունակականությունն ապահովելու, առողջապահական կարիքները 

բավարարելու և սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որպես այս ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձենռությունների օրինակնախարարը նշել է զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը։

Պաշտպանության նախարարը երիտասարդներին տեղեկացրել է, որ զինված ուժերը շարունակում է ակտիվ գործակցել միջազգայինկառույցների, դաշնակից և գործընկեր պետությունների հետ։

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերի բարեփոխումներին և այդ շրջանակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին պաշտապանության նախարարը «Դեպի Հայք» հիմնադրամի նախագահ Սևան Կաբակյանին պարգևատրել էգերատեսչական մեդալով: