Ադրբեջանին վաղ թե ուշ մեղադրելու են էթնիկ զտումների մեջ․ Բաքվում անհանգստացած են

Լուրեր

20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան փորձում է ամեն ջանք գործադրել Արցախի դեմ սեփական ագրեսիան արդարացնելու և Արցախում իրականացված էթնիկ զտումները քողարկելու համար։ Չնայած փաստերին՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ որևէ բռնի տեղահանություն և էթնիկ զտում չի իրականացնում։ Այնումենայնիվ, Բաքվում նկատվում է անհանգստություն, որ հայերը բռնի տեղահանվել են Արցախից, և կան որոշակի քննարկումներ Ադրբեջանի համար այդ ամենի բացասական հետևանքների։

Մասնավորապես, իրենց ընդդիմադիր համարող որոշ ադրբեջանական լրատվականներ գրում են, որ Ադրբեջանին վաղ թե ուշ մեղադրելու են էթնիկ զտումների մեջ։

Ադրբեջանցի իրավապաշտպան Արզու Աբդուլաևան էլ չի կասկածում, որ սկսված գործընթացը կշրջվի Ադրբեջանի դեմ։

«Մարդու իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը նվազեցնում է վստահությունը նրա հանդեպ։ Բացահայտ ասում են՝ եթե չես կարողանում ապահովել քո սեփական քաղաքացիների իրավունքները, ինչպե՞ս կվարվես այլ ազգերի հետ»,- ասել է Աբդուլաևան։

Նա նշել է, որ կառավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակում, քանի որ այդ ուղղությամբ քայլերը դրական իմիջ կբերեն նաև Ղարաբաղի հարցում։ Աբդուլաևան ասել է, թե հայերի «ինտերգրման» հետ կապված կառավարության համար առաջարկներ են պատրաստել։

«Մասնավորապես, Ռուսաստանի ծրագրերը խանգարել են խաղաղ գործընթացին։ Ի՞նչ եղավ արդյունքում, Ադրբեջանը դարձավ դատապարտման առարկա։ Բայց չնայած այս ամենին, որպեսզի զոհերը շատ բարձր չլինեն, ստեղծվեց հանձնաժողով՝ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Եթե հանձնաժողովն աշխատեր քաղաքացիական հասարակության հետ, մյուս կողմն ավելի մեծ վստահություն կունենար, և Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների թիրախը չէր դառնա»,- ասել է իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պարտվում է տեղեկատվական պատերազմում։

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնում է իր օկուպացված տարածքները, սակայն արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնական Բաքուն էթնիկ զտումներ է իրականացնում և ագրեսիա է ցուցաբերում։ Ուստի ,կառավարությունը պետք է կապ հաստատի քաղաքացիական հասարակության հետ։ Հակառակ դեպքում, հնարավոր չի լինի հասնել խաղաղության ու առաջ գնալ»,- հավելել է Աբդուլաևան։

Ցեղասպանությունն ու էթիկ զտումն իսկապես անհանգստացնում են Բաքվին։ Նաև այդ պատճառով ավելի վաղ Ադրբեջանի իշխանամերձ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները կմնան Արցախում մինչև 2025 թվականը, քանի որ «մեղադրանքներ կան, որ կարող է լինել ցեղասպանություն»։

Էմմա Չոբանյան