Հասկանում ենք, որ հայկական այբուբենը շատ ավելի հին է, քան կիրիլիցան. Տ. Վալովայա․tert.am

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկմանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը քննադատեց քննարկման կազմակերպիչներին՝ հայերենից ռուսերեն և հակառակը թարգմանություն չապահովելու համար։ Նա նշեց, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, լավ կլիներ, որ հայ բանախոսները հայերենով ելույթ ունենային:«Կարծում եմ, որ խորհրդարանում մեր կոլեգաները շատ ուրախ կլինեն, որ 2018 թվականի բյուջեով նմանատիպ միջոցառումների անցկացման համար գումար նախատեսվի»,-Tert.am-ի փոխանցմամբ՝  ասաց նա:

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում հատկապես շատ քննարկվեց ՌԴ կրթության և գիտության նախարարի դիտարկումը, թե միասնական այբուբենը՝ կիլիրիցան, պետք է օգտագործվի ԱՊՀ երկրներում:

Անդրադառնալով ԱՊՀ երկրներում կիրիլիցային անդրադառնալու մասին քննարկումներին՝ Տ․ Վալովայան  ասաց. «Ես չգիտեմ, թե դա ով է ասել, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական այբուբենը շատ ավելի հին է, քան կիրիլիցան»:

Պատասխանելով  Թևան Պողոսյանի դիտարկումներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան նշեց, որ իրենք ստեղծել են տեղեկատվական պորտալ, որի միջոցով իրենք ստանում են արձագանքներ ԵԱՏՄ-ի վերաբերյալ, ինչպես բիզնես կազմակերպություններից, այնպես էլ հասակակական կազմակերպություններից: Այստեղ է, որ, ըստ նրա, պետք է հասարակական կազմակերպություններն աշխատեին մարդկանց շրջանում բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ:

Տատյանա Վալովայան անպատասխան չթողեց նաև Թևան Պողոսյանի նկատառումը՝ քննարկումը հայերեն լեզվով անցկացնելու մասին: 

«Մենք ռուսերեն ենք անցկացնում քննարկումը ոչ թե նրա համար, որ չենք հարգում «Լեզվի մասին» օրենքը: Ես ինքս էլ շատ ֆորումներին ելույթ եմ ունենում անգլերեն լեզվով, որպեսզի խուսափեմ թարգմանության սխալներից»,- ասաց նա: