2 միլիոն դոլարը փող չէ ընդհանրապես․ «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրենը՝ թանկ բյուջեի, Հայաստան բերած ներդրումների և 2018 թ. ծրագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի  գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի համոզմամբ՝ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումային դաշտի վերաբերյալ գնահատականներ տալն այս փուլում վաղ է, չի լրացել անգամ Կառավարության գործունեության 100 օրը, սակայն, միևնույն ժամանակ, չբացառեց, որ ներդրողները հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքվել Հայաստանով։

«Ներդրողների հետաքրքությունները շատացել են, այն հարցումները, որոնք մենք ստանում ենք արտասահմանից, ավելացել են, թե երբ և ինչ ծավալի ներդրում դրանք կդառնան, շուտ է ակնկալել, բայց վստահությունը, հույսը կա, մնում է դա ավելի գործնական ռեֆորմների ենթարկել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ բիզնես միջավայրը հուշում է, որ, այնուամենայնիվ, դրական դինամիկա կա։  

Խոսելով իր ղեկավարած հիմնադրամի շնորհիվ Հայաստան եկած օտարերկրյա ներդրումների մասին՝ «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրենն ընդգծեց, որ  2017 թվականին հիմնադրամի ջանքերով Հայաստանում կատարված ներդումների ծավալը հասնում է 18 մլն դոլարի, որոնք բաշխված են հետևյալ որոլտներում։

«Թեթև արդյունաբերություն, ոսկերչություն, ռազմարդունաբերություն և ագրոոլորտ, հիմնականում այս ոլորտներն են, իսկ ներդրողները  տարբեր են։ Հիմնականում, եթե նրանց խմբավորենք՝ կստացվի երեք խումբ՝ ԵՏՄ-ից եկող ներդրողներ, ԵՄ-ից և արաբական աշխարհից եկող ներդրողներ։ Չինաստանն էլ է սկսել քիչ-քիչ ակտիվանալ ներդրումային դաշտում, և այս տարի ունենք որոշակի արդյունքներ չինական կողմի հետ, ուստի, շարունակելու ենք այդ ուղին Չինաստանում զարգացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ 2018 թվականի համար հիմնադրամն ունի 46 մլն դոլար ներդրում Հայաստան բերելու մտադրություն կամ թիրախ։

Հարցին՝ այդ սպասվելիք 46 մլն դոլարի ներդումները տնտեսության որ ճյուղերում են նախատեսվում իրականացնել, Ավակ Ավակյանը պատասխանեց․ «Հետաքրքրություն կա լիբանանական ընկերության կողմից ապահովագրության ոլորտում, չինական ընկերության կողմից՝ շշալցված ջրերի ոլորտում, հետաքրքություն կա նաև  դեղագործության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում»։ 

Թե նախորդ տարվա 18 մլն դոլարի և այս տարվա սպասվող 46 մլն դոլարի ներդումային ծրագրերի իրականացման գործում բացի պետական գերատեսչություններից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, «Բիզնես Արմենիային» աշխատանքի քանի տոկոսն է բաժին հասնում, Ավակ Ավակյանը պատասխանեց․ «Մենք բոլորս մեկ թիմ ենք, գերատեսչություններն ու  նախարարությունը քաղաքականությամբ և ռեֆորմներով են զբաղված։ Մենք ռեֆորմների դաշտ չենք մտնում, օրենսդրական դաշտ չենք մտնում։ Մենք  մեր կարծիքը տալիս ենք զուտ որպես բիզնեսի ձայն»։

Խոսելով  «Բիզնես Արմենիա» հիմնադրամին պետական բյուջեից տրվող 2 մլն դոլար հատկացման մասին՝ Ավակ Ավակյանը պատասխանեց․ «Գլոբալ աշխարհում մեր քույր կառույցների մեջ մենք ամենափոքրն ենք, 2 մլն դոլարն, անկեղծ եթե լինենք, փող չէ ընդհանրապես։ Սոցիալական ցանցերում, եթե մեկ գովազդ անենք, ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ ԵՄ-ում, կարող ենք այդ փողի մեծ մասը դրա վրա ծախսել»։

Դիտարկմանը, որ երբ հոգաբարձուների խորհրդի նախագահը Կարեն Կարապետյանն էր, հիմնադրամը շատ ավելի ակտիվ էր,  ինչով է պայմանավորված հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ Նիկոլ Փաշինյանի ժամանակ հիմնադրամի պասիվությունը, Արմեն Ավակ Ավակյանը պատասխանեց․

«Պասիվությունը կայանում է զուտ քաղաքական իրավիճակից ելնելով, բնականաբար, երբ որ երկրում լինում է խառը քաղաքական իրավիճակ, շատ ավելի պասիվ է լինում բիզնես միջավայրը,  այն սպասողական իրավիճակում է հայտնվում, և տրամաբանական է, որ, մենք հայտնվեցինք սպասողական վիճակում»։ 

Խոսելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Լիբանան կատարած այցի և լիբանանահայ գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքների մասին՝ Ավակ Ավակյանը նկատեց․ 

«Առաջին ներդրումը այսօրվա ստորագրված փոխըմբռնման հուշագիրն է։ Արտադրությունը կսկսվի հոկտեմբեր ամսին և կլինի չժանգոտվող մետաղյա իրերի արտադրություն։ Լիբանան կատարած մեր այցն իր պտուղները տալիս է, հաջորդ շաբաթ նոր պատվիրակություն է գալու՝ ի պատասխան մեր այցի։ Բնականաբար, այդ այցից մենք նոր ներդրումներ կակնկալենք»։

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի  գործադիր տնօրենի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Աղավնի Սուքիասյան