«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Քննչական կոմիտեում քննված վարույթով տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա-ն ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու Լ.Ս.-ի օժանդակությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից կազմել և ստորագրել էր Լ.Ս.-ին աշխատանքի ընդունելու վերաբերյալ  հրաման ու աշխատանքային պայմանագիր, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրաման:

Վերոնշյալ ժամանակահատվածներում Լ.Ս.-ն աշխատանքի չէր հաճախել, սակայն աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառվել էին Լ.Ս.-ի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի բյուջեից Լ.Ս.-ի անվամբ դուրս էր գրվել և յուրացման եղանակով հափշտակվել 2 մլն 797 հազար 529 դրամ:

Բացի այդ, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների համար նախատեսված նվերներ և սննդամթերք, 2 մլն 325 հազար 500 դրամի՝ տնտեսական և կենցաղային ապրանքներ, սակայն Ա.Ա.-ն ձեռքբերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չէր մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել էր:

Մեկ այլ դեպքում, Ա.Ա.-ն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել էր բենզինի դուրսգրման կեղծ պահանջագրեր և ուղեթերթիկներ: Դրանց հիման վրա՝ ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս էր գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին և դրանք օգտագործել իր անձնական կարիքների համար:

2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում էր կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել էր: