20 հազար 306 արցախցի օգտվել է պետության տրամադրած կեցավայրից․ առաջարկվում է բոլորին անխտիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
Բոլորը

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

«Այս պահի դրությամբ 63,483 անձ արդեն հաշվառվել է, հաշվառման գործընթացը չափազանց կարևոր է և ես հորդորում եմ բոլոր անձանց, ովքեր այս մղձավանջից հետո հանգստացել են, լծվեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է ձեր հաշվառումը։ Եթե Վայքում կամ Գորիսում չեք հասցրել հաշվառվել, հորդորում եմ մոտենալ մարզային կենտրոնների  տարածքային ստորաբաժանումներ  և կոնտակտային անձերի միջոցով իրականացնել ձեր հաշվառումը»,- նշեց վարչապետի մամուլի խոսնակը։

Բաղդասարյանը ներկայացրեց նաև, թե քանի անձ է օգտվել պետության կողմից առաջարկված կեցավայրից։

«Նախորդ երեկոյան ունեինք 17,153 ցուցանիշ, այս պահի դրությամբ այն կազմում է 20,306։ Բոլոր նրանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, առաջարկվում է կեղացայր։ Ուզում եմ ներկայացնել, թե ինչ ցուցանիշ ունենք մարզերում։

Արագածոտնի մարզում՝ 972, Արարատի մարզում՝ 4,658, Արմավիրի մարզում՝ 1,772, Գեղարքունիքում՝ 1,935, Լոռիում՝ 921, Կոտայքում՝ 4,622, Շիրակի մարզում տեղավորվել է 900 անձ, Սյունիքում 2,040, Վայոց ձորում՝ 1,370, Տավուշում՝ 1,116»,- հայտնեց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։