ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 88 հազար 780-ի․ ՀՀ-ից կրկին ավտոբուսներ կմեկնեն Ստեփանակերտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Նրանցից 63483 անձ արդեն իսկ հաշվառվել է:

Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18756 տրանսպոտային միջոց:

Ընդհանուր թվով 20306 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 972 անձ, Արարատի մարզում` 4658, Արմավիրի մարզում` 1772, Գեղարքունիքում` 1935, Կոտայքում` 4622, Լոռիում` 921, Սյունիքում` 2040, Տավուշում` 1116, Վայոց ձորում՝ 1370, Շիրակի մարզում՝ 900:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ երեկ Ստեփանակերտի հրապարակ մեկնած ավտոբուսները Գորիս են տեղափոխել 2000 բռնի տեղահանվածի:

Նա նաև տեղեկացրեց, որ ավտոբուսները կրկին կմեկնեն Ստեփանակերտ, և գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վերջին մարդուն, որ ցանկություն ունի դուրս գալ ԼՂ-ից, կտեղափոխեն Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում։