Վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ի դերն արդյունավետ չի եղել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցում․ Միլլեր

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ի դերն արդյունավետ չի եղել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Անշուշտ, չեմ կարծում, որ Ռուսաստանն արդյունավետ դեր է կատարել վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք երբեմն տեսել ենք, որ որոշ դեպքերում նրանք նպաստել են բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, սակայն, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում», – ասել է պաշտոնյան։

Նա նաև անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններում ԱՄՆ դերակատարությանը։

«Մենք բանակցություններ ենք վարել։ Պետքարտուղարն ուղիղ զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ։ Մենք ունեցել ենք մի շարք պաշտոնյաների ճանապարհորդություն տարածաշրջան, ոչ միայն ռազմական գործողությունների սկսվելուց հետո՝ անցյալ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում, այլև ամիսներ առաջ: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի հետամուտ լինենք դիվանագիտությանը, բայց, ի վերջո, հիշեք, որ սա երկու կողմերի խնդիրն է՝ տարաձայնություններ ունեցող կողմերի: Մենք կարող ենք անել ամեն ինչ՝ նրանց դրդելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնեն խոսել, և նրանք պետք է համաձայնեն, որ գան լուծման  ինչ-որ բանաձևի: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, այն է, որ շարունակենք խաղալ մեր դերը»,- ասել է Միլլերը:

Ամերիկացի պաշտոոնյան նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ նշելով․ «Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին։ Ուշադիր հետևում ենք իրավիճակին»։