Անահիտ Ավանեսյանը տեսակցել է բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է այցերը երևանյան բժշկական հաստատություններ` տեսակցելու բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարին են ներկայացվել մանրամասներ նրանց առողջական վիճակից, ծանոթացել է վիրավորների բուժման ընթացքի կազմակերպմանը: