Իսպանիան օգնություն կտրամադրի Արցախին
Քաղաքականություն
27.09.2023 | 22:10Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին ու հայտնել տրամադրվելիք օգնության մասին։
«Անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և հարյուրավոր զոհերի պատճառ դարձած պայթյունից։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն։ Իսպանիան օգնություն կտրամադրի»,- գրել է նախարարը X-ի իր էջում։
Էմմա Չոբանյան