Առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու՝ արցախցի երեխաները դպրոց կընդունվեն. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում: Մեր դպրոցները պատրաստված են դրան: Մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, մասնավորապես ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա։

Միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսվել բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք: «Բոլորս հասկանում ենք, որ նրանք անցել են բարդ հոգեբանական դրության, փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն: Այդ աշխատանքն անելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Գիտեք, որ մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ. բոլոր մասնագետները պատրաստ են, եկող շաբաթից մենք կմեկնարկենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար՝ աջակցելու նրանց այս իրավիճակում կարողանալ նաև համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար: Կարծում եմ՝ մեր բոլոր դպրոցները, ուսուցիչները, սովորողները ջերմությամբ, հոգատարությամբ կընդունեն ցանկացած երեխայի, որն այսօր այս դժվարին իրավիճակում հայտնվում է մեր դպրոցներում»,- նշեց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ իրականում երեխաների թիվը մեծ է: «Մենք այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Հայաստան մուտք գործող ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանցից ամեն երրորդն անչափահաս է, բնականաբար, սա նշանակում է, որ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք այս ուղղությամբ աշխատանքներով»,- նշեց նա:

Նա նաև նշեց, որ համագործակցում են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ և նաև հավելյալ ծրագրեր են լինելու, որոնք կվերաբերեն հավելյալ կրթական աջակցությանը: «Երեխաները որոշակի պրոցես դուրս են մնացել կրթական գործընթացից և կարող են ունենալ նաև հավելյալ կրթական դասընթացների կարիք, որը կկազմակերպվի հատկապես ավարտական դասարանների երեխաների համար, որպեսզի հասցնեն պատշաճ պատրաստվել իրենց այս տարվա կարևոր անելիքներին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պլանավորում են նաև առանձին ծրագիր ունենալ ԼՂ-ից մեզ մոտ գտնվող ուսուցիչների համար:

«2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը եղել է 1500-ին մոտ: Ես կարծում եմ, որ մեր համակարգը, հատկապես որ մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, իհարկե, պատրաստ կլինի և ուրախ կլինի մեր ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու: Մենք առանձին ծրագիր ենք պատրաստում այս ուղղությամբ, որ կարողանանք ավելի հարթ կազմակերպել այս գործընթացը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ բոլոր այն հարցերում, որոնք կպահանջեն հավելյալ ծրագրեր և նախաձեռնություններ կարիքների գնահատման փուլում, կլինեն շատ ուշադիր: «Բոլոր անհրաժեշտ նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, ըստ ի հայտ եկած կարիքների, կմշակվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։