Զախարովան հայտարարել է, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին դրդում են ՀԱՊԿ-ից դուրս գալ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը և Բրյուսելն ազդում են Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- հայտարարել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները տարբեր մակարդակներով շարունակվում են։

«Դրանք շարունակվում են տարբեր մակարդակներում: Մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսեն և պատշաճ կերպով կընդունվեն»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ Ռուսաստանը «միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը և արել է հնարավորը՝ Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար»։

«Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրականացվել՝ ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից»,- հավելել է Զախարովան։

Էմմա Չոբանյան