Թեժ գծին ավելի քան 6000 զանգ է ստացվել. Նարեկ Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մյուս պետական գերատեսչությունների հետ այս օրերին ծառայություն է իրականացնում ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսում գտնվող մեր կոորդինացիոն և հաշվառման կայանից, ինչպես նաև Վայքում արդեն մենք ունենք կոորդինացիոն կայան, որտեղ տեղի են ունենում ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառում, առաջնային կարիքի գնահատում, որից հետո հասկանում ենք, թե ով ունի միանգամից տեղավորվելու կարիք: Առաջնային կեցության խնդիրն ենք լուծում: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Այն մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են իրենց նախընտրած վայրերը գնալ, ազատ են որոշելու՝ որտեղ տեղակայվել: Դա չի նշանակում, որ նրանց հետ կապ չենք հաստատում և խնդիրներին չենք արձագանքում»,- նշեց նախարարը:
«Այս օրերին մենք գործարկել ենք առաջնային կարիքի հաշվառման հարթակը, որտեղ ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները: Մենք այս պահի դրությամբ ունենք ավելի քան 3000 դեպք, և այս դեպքերի մասով, բնականաբար, գնահատում է իրականացվելու, ամենատարբեր աջակցություններ ենք տրամադրելու՝ սննդի, հագուստի, սոցիալական խնամքի որոշակի աջակցություն: Մենք նաև այլ հարթակ ենք գործարկել՝ սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակ: Մենք գիտենք, որ տարբեր ՀԿ-ներ, տարբեր նախաձեռնություններ ցանկություն են հայտնել այս կամ այն կերպ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը, որպեսզի նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այս գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները: Մենք այս հարթակում ավելի քան 170 առաջարկ ենք ստացել և կրկին կգնահատենք կարիքները և համապատասխան կուղղորդենք»,- ասաց նա:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ աշխատանքները պլանավորվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: «Այս պահի մեր խնդիրն է, որ նրանց հնարավորություն տանք տեղակայվելու: Մենք հայտարարել ենք, որ մեր գործընկեր կառույցի՝ ՏԿԵՆ-ի հետ հյուրանոցային, հյուրատնային հնարավորություններից բացի՝ վարձակալությամբ բնակարաններից օգտվելու հնարավորություն պետք է տանք մեր հայրենակիցներին: Կարիքների ամբողջական գնահատում իրականացնելուց հետո կկարողանանք արդեն ծրագրեր ներկայացնել»:

Նախարարը հավելեց, որ գործարկել են թեժ գիծը՝ 114, և այս օրերի ընթացքում ավելի քան 6000 զանգ է ստացվել ամենատարբեր խնդիրներով, և այդ խնդիրները հաճախ վերաբերում են սոցիալական ծառայությանը, նաև մյուս գերատեսչություններին, տրվել է համապատասխան խորհրդատվություն, ինչպես նաև ուղղորդվել են բոլոր այն պետական գերատեսչություններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են խնդրին:

«Մենք մեր միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով, մարզպետարանների միջոցով և բոլոր այն կոորդինացիոն կայանների միջոցով՝ ՀՀ տարբեր մարզերում, բնակավայրերում և միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներով, սերտ համագործակցում ենք, որ մենք հընթացս այս գործընթացի նաև կարիքի գնահատում իրականացնենք և կարողանանք հասկանալ, թե առաջիկայում ինչպիսի ծրագրեր պետք է առաջարկենք մեր հայրենակիցներին՝ միջնաժամկետ և երկարաժամկետ»,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։