Մեր գերնպատակը ԼՂ հայերին կացարանով ապահովելն է. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված անձինք Կոռնիձորի կայանը հատելուց հետո  հաշվառում են ստանում Գորիսի կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում: 42 500 բռնի տեղահանվածներից Հայաստանի սահմանը հատելուց հետո արդեն հաշվառվել են 22 800-ը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով հումանիտար կենտրոնի աշխատանքների ընթացքը:

Նրա խոսքով՝ 42500 բռնի տեղահանվածներից շուրջ 4002 անձ օգտվել է պետության տրամադրած կացարաններից՝ ասաց Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ սա առաջնային օգնություն է, որովհետև գերնպատակ է ԼՂ մեր հայրենակիցներին ապահովել որոշակի կացարանով, այնուհետև կտրամադրվեն այլ բնակության վայրեր:

Բաղդասարյանը ներկայացրեց նաև 42500 բռնի տեղահանվածների մասով պետության տրամադրած կացարաններից օգտված քաղաքացիների տեղաբաշխվածությունը՝ ըստ մարզերի. Սյունիքում՝ 14065, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203 և Կոտայքում՝ 20:

«Մնացած քաղաքացիները ցանկացել են, որ իրենց բնակության ու կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպեն, բայց դա չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրաժարվում է»,- նշեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում։