Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 1894-Ա/2 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստման և հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ղեկավարման իրավունքի վերապատրաստման և հավաստագրման քննությունների թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 516 հարց` ՀՀ Սահմանադրությունից, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների, Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև կրթության բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ու ենթաօրենսդրական այլ ակտերի, մանկավարժության ու հոգեբանության մասին:

Թեստավորման փուլը հաղթահարած հավակնորդի հետ նույն կամ հաջորդ օրը անցկացվում է հարցազրույց: Հավակնորդը հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված կարգով վերապատրաստված անձը: Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ, ըստ ԿԳՄՍ նախարարի հաստատած ժամանակացույցի: