«Մա՛յր Հայաստան, խնդրում եմ արժանապատիվ ընդունիր քո զավակին». արցախցի Օվսաննայի ելույթը հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

«Մեր պայքարն հանուն հայրենիքի է, պայքարում ենք հանուն հայկական պետականության, հանուն Արցախի և մայր Հայաստանի, հնուն հայի՝ իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի»,-հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի Օվսաննա Բալայանը:

Նա հայտնեց, որ իր հարազտները և արցախահայությունն հնարավորություն չունեն իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու, և ստիպված են հրաժարվել իրենց երազանքներից, տարիներով ստեղծացից, քրտինքով վաստակածից, իրենց զավակի գերեզմանից, իրենց որդու, հոր, պապի, այրամբ պահած հողից:

«Այսօր մենք պարտավոր ենք զինվել ապրումակցումով միասնականությամբ, որովհետև մեր ուժը մեր միասնականության մեջ է»,-կոչով դիմեց Օցսաննան:

Նա ասաց, որ այնպիսի տպավորություն ունի, որ ապրում է երկու տարբեր իրականություններում, մի կողմից իրեն ծանոթ և անծանոթ մարդիկ իրեն սում են, որ գնա Արցախում գոռա Արցախ,  և կա այլ իրականություն,երբ մարդիկ ինքնակազմակերպվում են և ամեն ինչ անում, որ արցախցիներին լավ դիմավորեն, կացարաններ, տաք հագուստ են փնտրում:

«Մայր Հայաստան, խնդրում եմ, արժանապատիվ ընդունիր քո զավակին,որովհետև իմ ծնողը ստիպված է թողնել իր հայրենիքը: Հայրենիքը միայն Արցախը չէ, Հայրենիքը Հայաստանի ամեն մի անկյունն է և մենք պարտավոր ենք պայքարել մեր հայրենիքի ամեն մի մասնիկի համար:

Սիրելի երիտասարդներ, անտարբեր մի եղեք, որովհետև անտարբերությունը պետականնության խարխլման խթանն է: Հարգելի արժանապատիվ հայ մարդ, շարունակի պայքարել և տեր լինել քո հայրենիքին: Շարունակիր երազել միասնակայն հավերժ հայրենիքի մասին»,- հորդորեց արցախցին։

Մանրամասները՝ տեսանյութում։