ԵՊՀ-ից 2 անձ բերման է ենթարկվել՝ նախկին դասախոս և լրագրող Դավիթ Սարգսյանը և ԵՊԲՀ նախկին պրոռեկտորը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր Երևանի պետական համալսարանից ոստիկանությունը 2 անձի է բերման ենթարկել։ Այս մասին Fаctor.am-ին տեղեկացրին ԵՊՀ-ից։ «Եկել էին, փորձում էին դռներ ջարդել, գույք են վնասել։ Բերման են ենթարկել ԵՊՀ նախկին դասախոս, լրագրող Դավիթ Սարգսյանին ու ԵՊԲՀ նախկին պրոռեկտոր, ԵՊՀ Նախկին դասախոս Ցոլակ Ակոբյանին»,- նշեց ԵՊՀ խոսնակը։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ այսօր տարբեր բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 168 անձ՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը): Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, Ոստիկանությունից հայտնեցին, որ կոնկրետ դեպքի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն տալ չեն կարող։

Ֆեյսբուքյան իր էջում Դավիթ Սարգսյանը գրել է ․ «Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն»։ Մինչ այդ Ցոլակ Ակոպյանը «լայվ» էր մտել ԵՊՀ-ից՝ նշելով, որ ԵՊՀ գիտխորհուրդը փակ դռների հետևում նիստ է անում, որտեղ քննարկվում է հավաքներին մասնակցող ուսանողներին ու դասախոսներին խիստ պատժելու հարցը: Տեսանյութում երևում է, որ ակցիայի մասնակիցները հարվածում են դռներին, վանկարկում «ամո՛թ», «բացե՛ք դռները»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվել են բողոքի ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։