Զանգվածային թունավորման դեպք Թուրքիայում. հոսպիտալացվել է 700 մարդ

Լուրեր

24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ծովափնյա Իզմիր նահանգի Ալիաղա շրջանի գործարաններից մեկում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Տեղի ունեցածի հետևանքով հոսպիտալացվել է 700 բանվոր. տեղեկացնում է ermenihaber-ը:

Վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է ընթրիքից անմիջապես հետո։

Ոմանց հիվանդանոց են տեղափոխել հենց երեկոյան, իսկ ոմանց էլ՝ առավոտյան։

Նշվում է, որ բանվորները վաղուց էին դժգոհում սնունդ մատակարարող ընկերությունից։ Եվ նախկինում էլ գրանցվել են թունավորման դեպքեր։ Ընկերության աշխատակիցները խոստացել էին, որ կձեռնարկեն միջոցներ նման դեպքերը բացառելու համար, բայց փաստորեն ապարդյուն։

Բանվորներից մեկը դժգոհել է.

«Ես պաշտոնյաների ուշադրությանն եմ հրավիրում կատարվածի վրա։ Նրանք չեն մտահոգվում բանվորների առողջական վիճակով։  Ո՞վ է մեր մասին մտածելու»։

Մեկ այլ բանվոր էլ ասել է.

«Կամ սնունդ մատակարարող ընկերությունը կփոխվի, կամ էլ մենք բոլորս կմեռնենք»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում սննդային թունավորման դեպքեր հաճախակի են տեղի ունենում։  Նման դեպքեր տեղի են ունեցել անգամ զորամասերում, երբ բազմաթիվ զինվորներ սննդային թունավորման են ենթարկվել։