Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 23-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին․ հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։

«Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իրականացնում է Ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Աշխատանքներում ներգրավված են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և Գորիսի մարզային մասնաճյուղի անձնակազմի ավելի քան 70 անդամ և կամավոր։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ սերտ համագործակցությամբ, սեպտեմբերի 19-ից սկսած իրականացնում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա՝ հնարավոր տեղահանության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱՄՆ զարգացման գործակալության և ԿԽՄՖ-ի հետ համաձայնագրի շնորհիվ, ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն։

ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախօրոք կնքված շրջանակային համաձայնագրերը, որոնք ակտիվանում են արտակարգ իրավիճակների դեպքում, հնարավորություն կտան աջակցել տուժած բնակչությանը դրամական օգնության տրամադրման, սննդի և ոչ պարենային ապրանքների աջակցության, երեխաների պաշտպանության, արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման և այլ ուղղություններով։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի կարիքների արագ գնահատում, որին կհաջորդի ԿԽՄԿ հետ համագործակցությամբ կարիքների խորը և բազմակողմանի գնահատումը։ Դրանց արդյունքների հիման վրա հետագայում կիրականցվի ռեսուրսների միջազգային և տեղական հավաքագրում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր իրականացնելու համար»,- նշված է հաղորդագրությունում։